ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Հարո Ստեփանյան-ֆեստը հնչեցնում է հայ կոմպոզիտորների՝ տասնամյակներ չհնչած գործերը

Հարո Ստեփանյան-ֆեստը հնչեցնում է հայ կոմպոզիտորների՝ տասնամյակներ չհնչած գործերը
18.02.2017 | 14:00

Փետրվարի 17-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի՝ Հարո Ստեփանյան-ֆեստի շրջանակներում ներկայացվել են Հարո Ստեփանյանի կամերային ստեղծագործությունները։ Երկու բաժնից կազմված երեկոյի ընթացքում հնչել են կոմպոզիտորի դաշնամուրի համար գրված պրելյուդները և ռոմանսները։

Կամերային այս համերգը փառատոնի շրջանակներում հետաքրքիր համագործակցության օրինակներից է. փառատոնը միշտ բաց է շնորհալի երիտասարդ երաժիշտների համար, և այս համերգին ելույթ ունեցան Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողները։ Իսկ համերգի կուլմինացիան էր ՙՀովեր՚ պետական կեմերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) ելույթը։

Դաշնակահար Արմեն Բաբախանյանը նկատում է, որ Հարո Ստեփանյանը մեծագույն հայ կոմպոզիտոր է, որի երաժշտությունը, ցավոք, ավելի քան 30 տարի գրեթե չէր հնչեցվում։ Եվ ողջունելի է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ հանդիսատեսն առիթ ունի լսելու մեր մեծերին։ Պարոն Բաբախանյանը հատկապես առանձնացնում է փառատոնի ձևաչափը. հնչում են ոչ միայն այն կոմպոզիտորի գործերը, ում նվիրված է փառատոնը, այլև անդրադարձ է կատարվում այլ կոմպոզիտորների ստեղծագործություններին։

Նշենք, որ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։ Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Փառատոնի աջակիցն է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ